Բաժիններ՝

«Եվրատեսիլ»­-ի Բուլղարիայի մասնակիցը դարձել Է 17­-ամյա Կրիստիան Կոստովը

Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ­2017» երգի միջազգային մրցույթում Բուլղարիան կներկայացնի երիտասարդ կատարող Կրիստիան Կոստովը։

«Մրցույթին մասնակցությունը ինձ համար ամենամեծ եւ ամենահուզիչ նվերն է: Ես այն ստացա իմ ծննդյան 17-­ամյակից երկու օր առաջ,­ասել է Կրիստիանը Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը (ԲԱՀ) տված հարցազրույցում:

­Ներկայում ես կատարողներից ամենաերիտասարդն եմ, բայց հենց դա է ինձ հավելյալ մոտիվացնում: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ ելույթի համար կարեւոր է ունենալ մեծ սիրտ, տաղանդ եւ ոգեշնչում:

«Եվրատեսիլ»-­ի մասնակիցը, որը ԲԱՀ­-ի ընտրական մրցույթում հաղթել է տասն այլ թեկնածուների, անցյալ տարվանից սկսած աշխատում է «Վիրջինիա Ռեկորդս» ձայնագրող ընկերությունում: Նա տեղի հանրությանը ծանոթ է որպես Բուլղարիայում առավել մեծ ժողովրդականության վայելող փոփ­հիթերից մեկի կատարող եւ «Իքս ֆակտոր» երաժշտական հեռուստաշոուի ֆինալիստ:

Նրա «Դու ինձ համար չես» դեբյուտային երգը երկու շաբաթվա ընթացքում բուլղարական ռադիոեթերի առավել մեծ ժողովրդականություն վայելող երգն էր դարձել:

«Եվրատեսիլ»-­ում բուլղարացին կներկայացնի Beautiful Mess փոփ­կոմպոզիցիան: Երգը նվիրված է երիտասարդներին, որոնք պաշտպանում են այն, ինչին անկեղծորեն հավատում են: Այն հատուկ գրվել է մրցույթի համար՝ Բուլղարիայից, Ավստրիայից, Շվեդիայից եւ այլ երկրներից կոմպոզիտորների ու պրոդյուսերների ինտերնացիոնալ թիմի գործընկերությամբ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս