Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Մարտի 14-ին, ժամը 02:34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 77 MV 776 պետհամարանիշով ավտոմեքենան:

Մարտի 14-ին, ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶ-53» մակնիշի 67 LL 399 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031