Բաժիններ՝

Կայքեր, որոնք կօգնեն օգտակար անցկացնել ժամանակը համացանցում

Չե՞ք ձանձրացել համացանցում անընդհատ ընկերների նորությունների պատը թերթելուց կամ  տարբեր տեսանյութեր դիտելուց: Առաջարկում ենք ծանոթանալ 9 կայքերի, որ կօգնեն ձեզ համացանցում ժամանակն անցկացնել օգտակար և անընդհատ նոր բան սովորել:

Fototips – համացանցային ամսագիր՝ նկարների մասին: Այստեղ կգտնեք օգտակար հոդվածներ լուսանկարչության և նկարների մշակման մասին: Կայքն օգտակար է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլև սկսնակների համար:

Duolingo – սա հարթակ է, որտեղ կարելի է խաղային մեթոդներով սովորել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և մի շարք այլ լեզուներ:

RandStuff – «Վայր, որտեղ ապրում են պատահականությունները»: Սա գեներատոր է, որտեղ կարող եք հասկանալ՝ որքան կազմակերպված եք դուք, ինչպես նաև պատահական թվերի և գաղտնաբառերի միջոցով ծանոթանալ հայտնի մարդկանց մտքերին, տեսլականներին:

Gramota – այս հարթակը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ստուգել լեզվի իմացության մակարդակը: Այստեղ կարող եք գտնել թեստեր, խորհուրդներ հարցնել մասնագետներից, ծանոթանալ թարմացվող գրականությանը:

4brain – Անվճար օնլայն հարթակ, որտեղ կարող եք մասնակցել օնլայն թրեյնինգների՝ լիդերության, կազմակերպվածության, առաջնորդի հատկանիշներ ունենալու թեմաներով, ինչպես նաև տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Udemy – այստեղ կարող եք գտնել օնլայն դասընթացներ գրեթե բոլոր թեմաներով: Դասընթացները վարում են  եվրոպական համալսարանների առաջատար մասնագետները:

Povarenok – այս հարթակի միջոցով կարող եք շատ արագ կողմնորոշվել, թե ինչ եք ցանկանում պատրաստել: Պետք է պարզապես գրել, թե ինչ ունեք ձեր ձեռքի տակ, և կստանաք բաղադրատոմսեր:

«Матрица идей» – սա հարթակ է արվեստի մարդկանց համար: Հիմնական դասախոսությունները  վեբ դիզայնի մասին են, սակայն կհետաքրքրեն նաև առհասարակ դիզայնով հետաքրքրվող մարդկանց:

Factroom – այս հարթակը փաստերի շտեմարան է: Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն գրեթե ամեն ինչի մասին: Եթե ունեք խելահեղ հարցեր, ապա պատասխանները փնտրեք այստեղ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս