ՀՀ պաշտպանությանն ուղղվող ծախսերը հունվարին ավելացել են 21.7 տոկոսով
ՀՀ պետբյուջեից պաշտպանությանն ուղղվող ծախսերը 2017-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.7 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվարին պաշտպանությանն ուղղվող ծախսերը կազմել են 11 մլրդ 606,6 մլն դրամ: 2016 թվականի հունվարին պաշտպանական ծախսերին ուղղվել էր 9.5 միլիարդ դրամ:
ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում այս տարվա հունվարին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմել են ընդհանուրի 19.7 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17.9 տոկոսի դիմաց:
ՀՀ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմել են 211 մլրդ 801,7 մլն ՀՀ դրամ` շուրջ 435 մլն ԱՄՆ դոլար, որ ՀՀ բյուջեի ամբողջ ծախսերի 16 տոկոսն է եղել: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պաշտպանությանն ուղղված ծախսերը 6,7 տոկոսով գերազանցել են 2015 թվականի համապատասխան ժամանակահատվածի ծախսերը: 2015 թվականի հունվար-դեկտեմբերին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմել են 198 մլրդ 584 մլն ՀՀ դրամ, մոտ 408 մլն ԱՄՆ դոլար: