Բաժիններ՝

Հայաստան ներմուծված բնական և հեղուկ գազի ծավալները նվազել են

2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 2 մլրդ 234 մլն 262.11 հազար խմ ծավալով բնական և հեղուկ գազ: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 626 մլն 104.61 հազար խմ բնական և հեղուկ գազ, ինչը նշանակում է, որ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ներկրված բնական և հեղուկ գազի ծավալը նվազել է 391 մլն 842,51 հազար խմ-ով:

2016 թվականի ընթացքում ներմուծված բնական և հեղուկ գազի մաքսային արժեքը կազմել է 347 մլն 93 հազար ԱՄՆ դոլար: 2015 թվականին ընթացքում այն կազմել էր 514 մլն 313 հազար դոլար: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ բնական և հեղուկ գազի մաքսային արժեքը նվազել է 167 մլն 220 հազար դոլարով:

Միևնույն ժամանակ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 24 մլն 702 հազար խմ ծավալով բանական և հեղուկ գազ, իսկ 2015-ին` 121 մլն 49,8 հազար խմ: 2016 թվականին 2015-ի համեմատ գազի արտահանման ծավալը նվազել է 96 մլն 347,8 հազար խմ-ով: 2016 թվականին բնական և հեղուկ գազի մաքսային արժեքը կազմել է 6 մլն 177,4 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2015-ին` 24 մլն 682,6 հազար: Տարբերությունը կազմում է 18 մլն 505,2 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս