Բաժիններ՝

Հայաստանում պատրաստի սննդի արտահանման ծավալներն աճել են

Հայաստանում 2017 թվականի հունվարին արտահանվել է 27 մլն 788,6 հազար ԱՄՆ դոլարի պատրաստի սննդի արտադրանք: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 16 մլն 724,7 հազար ԱՄՆ դոլարի պատրաստի սննդի արտադրանք, ինչը նշա նակում է, որ այս տարվա հունվարին դրա արտահանումն ավելացել է 66,2 տոկոսով:

Միևնույն ժամանակ Հայաստան է ներմուծվել 17 մլն 283,6 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք, իսկ 2016 թվականի հունվարին 10 մլն 379,3 հազար դոլարի: Ներմուծման ծավալները նույնպես աճել են: Աճը կազմում է 66,5 տոկոս:

Կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանման ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 1 մլն 333,3 հազար դոլար, իսկ նախորդ տարվա հունվարին` 4 մլն 425,3 հազար դոլար` նվազելով 69,9 տոկոսով: Ներմուծման ծավալներն այս տարվա հունվարին կազմել են 5 մլն 411,5 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 5 մլն 524,5 հազար դոլար: Անկումը կազմել է 2 տոկոս:

Բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 20,5 տոկոսով: Այս տարվա հունվարին արտահանվել է 2 մլն 707,3 հազար դոլարի բուսական ծագման արտադրանք, իսկ նախորդ տարվա հունվարին 3 մլն 407,4 հազար դոլարի: Սակայն դրանց ներմուծման ծավալները 2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31,2 տոկոսով ավելացել են: Այս տարվա հունվարին ներմուծվել էր 9 մլն 992,9 հազար դոլարի, իսկ նախորդ տարվա հունվարին` 7 մլն 618,4 հազար դոլարի:

Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին արտահանվել է 8,8 հազար դոլարի կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սակայն նախորդ տարվա արտահանման ծավալները ներկայացված չեն: Ներկայացված ներմուծման ծավալների համաձայն դրանք ավելացել են 3,2 անգամ: 2017 թվականի հունվարին ներմուծվել են 2 մլն 748,7 հազար դոլարի կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, իսկ նախորդ տարվա համանուն ժամանակահատվածում` 859,6 հազար դոլարի:

2017 թվականի հունվարին ընդհանուր արտահանման ծավալները կազմել են 121 մլն 471,4 հազար դոլար, իսկ 2016 թվականի հունվարին` 89 մլն 737,6 հազար, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալներն ավելացել են 35,4 տոկոսով: Միևնույն ժամանակ այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել 237 մլն 224,8 հազար դոլարի ապրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 156 մլն 718 հազար դոլարի, որի արդյունքում աճի տեմպը կազմել է 51,4 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս