«Բարսելոնան» Մեսսիին պատրաստ է վճարել տարեկան 35 մլն եվրո
«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է աշխատանքը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման վրա: 29-ամյա արգենտինացու համաձայնագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը, և ակումբում փորձում են գտնել առավել ընդունելի տարբերակ նոր գործարք կնքելու համար:
«Բարսելոնան» պատրաստ է Մեսսիին առաջարկել տարեկան 35 մլն եվրոյի չափով աշխատավարձ: Մեսսին ինքը տրամադրված է համագործակցությունը շարունակելու: Նրա տղան դպրոց է գնում Բարսելոնայում, իսկ կինն ամեն ինչից գոհ է Կատալոնիայի մայրաքաղաքում և պատրաստ է դիտարկել միայն Արգենտինա վերադառնալու տարբերակը:
«Բարսելոնայում» վստահ են Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու հավանականությանը, չնայած ֆուտբոլիստին Չինաստանում պատրաստ են վճարել տարեկան 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը