
Որքան արտարժույթ են գնել և վաճառել բանկերը

Փետրվարի 27-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,334,512 դոլար 486,04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,762,392 ԱՄՆ դոլար 487,21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487,09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,566,248 եվրո 511,54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,064,849 եվրո 515,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 895,572,989 ՌԴ ռուբլի 8,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 343,766,213 ՌԴ ռուբլի 8,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: