Բաժիններ՝

Կաթնամթերքի հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալները կրճատվել են

Հայաստանում կաթնամթերքի հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալները (բնեղեն արտահայտությամբ) 2016 թվականի ընթացքում նվազել են՝ բացառությամբ պանրի և կաթի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, պանրի արտադրությունը 2015 թվականի համեմատ աճել է 20 տոկոսով և 2016 թվականին կազմել 22 հազար 315.9 տոննա։

Կաթի արտադրությունը նույնպես աճել է 2.7%-ով` արտադրվելով 460.2 մլն լիտր։

Մնացած արտադրատեսակների գծով գրանցվել է ծավալների նվազում։ Մածունի արտադրությունը նվազել է 1.2%-ով և կազմել 6 հազար 98.4 տոննա, թթվասերի արտադրությունը կրճատվել է 2.3%-ով և կազմել 5 հազար 922.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 3.4%-ով (ծավալը՝ 955.3 տոննա): Իսկ ամենից շատ՝ 6.5%-ով, կրճատվել են պաղպաղակի արտադրության ծավալները. 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 9013.4 հազար լիտր պաղպաղակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031