Բաժիններ՝

Ռուսաստանցին ցանկացել է պայթեցնել Turkish Airlines-ի ինքնաթիռը

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի «Բորգ-էլ Արաբ» օդանավակայանում ձերբակալվել է մի ռուսաստանցի, որն իր մոտ ունեցել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Նա պատրաստվել է պայթուցիկ սարքով նստել թուրքական պետական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Ստամբուլ, հայտնում է Egypt Independent-ը՝ վկայակոչելով օդանավակայանի անվտանգության ծառայությունում իր աղբյուրին։

Ինչպես նշվում է, զննության ժամանակ օդանավակայանի անվտանգության ծառայությունը ուշադրություն է դարձրել վերջինիս ուղեբեռում կասկածելի առարկայի վրա։
Արդյունքում՝ հրավիրվել են սակրավորներ։

Եգիպտոսում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ ստուգում են ռուսաստանցու ձերբակալության մասին տեղեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031