Բաժիններ՝

Մեսսիի հերթական ռեկորդը «Ատլետիկոյի» հետ խաղում

Իսպանական Լա Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Դժվարին խաղում կատալոնացիները կարողացան հաղթանակ տոնել արգենտինացի Լիոնել Մեսսիի խաղավարտին խփած գոլի շնորհիվ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում սա Մեսսիի 20-րդ գնդակն էր: Այս գոլի շնորհիվ Մեսսին Լա Լիգայում հերթական ռեկորդը սահմանեց: Արգենտինացին դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը, ով կարողացել է 20 և ավելի գոլ հեղինակել Լա Լիգայի 9 տարբեր առաջնություններում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս