Բաժիններ՝

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 29-­րդն է սկիաթլոնում

Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը սկիաթլոն ձևում զբաղեցրել է 29­-րդ տեղը: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Սերգեյ Միքայելյանըի արդյունքը մեզ համար բարձր արդյունք է` հաշվի առնելով մեր ունեցած հնարավորությունները»,­- ասաց Սարգսյանը:

Միքայելյանը մրցել է Սկիաթլոն ձևում` 15 կմ դասական ոճ և 15 կմ ազատ ոճ, և գրավել է 29-­րդ տեղը:

Հաջորդ մեկնարկը հայ մարզիկները կունենան փետրվարի 28-­ին, որտեղ կմրցեն աղջիկները` 10 կմ դասական ոճ, իսկ մարտի 1­-ին տղաները` 15 կմ դասական ոճ:

Ֆինլանդիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը 9 Աննա Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս