Բաժիններ՝

ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով մատչում տրամադրել «չեզոք գոտում» մնացածների մարմիններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների զեկույցների, ինչպես նաև այլ աղբյուրների վրա՝ փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել:

Մի քանի մարմին գտնվում է չեզոք գոտում: Կողմերը միմյանց մեղադրում են հարձակման փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին շփման գծին ավելի վաղ մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկայիս դիրքերում և թույլ տալ տանել մահացածների մարմինները, ինչը երեկ համաձայնեցվել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:

Համանախագահները հիշեցնում են կողմերին իրենց հանձնառության մասին՝ զերծ մնալ ուժի կիրառումից»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728