Ծեծուջարդ Փարպիում. կիզակետում Բազմասեր Առաքելյանն է

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

«Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում: ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։

Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։

Չբավարավելով դրանով` բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ` մի քանի տասնյակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։

Վիճակը լարված է. Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»։

Տեսանյութեր

Լրահոս