Բաժիններ՝

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում F-35 կործանիչներ կտեղակայի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով

ԱՄՆ ռազմական ավիացիոն հրամանատարության ղեկավար Հերբերտ Կառլայլը հայտարարել է, որ Պենտագոնը F-35 կործանիչներ կտեղակայի Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով մի քանի տարուց, հայտնում է Defense News-ը:

«Տեղակայումը Մերձավոր Արևելքում անխուսափելի է, որը պլանավորված է մի քանի տարուց»,- ասել է նա:

Նա նաև ասել է, որ Եվրոպայում ու Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում ռազմական ինքնաթիռների մատակարարումները կարող են իրականացվել այդ գարնանը:

Կառլայլի խոսքով՝ F-35-ի ստացիոնար ներկայությունը Մերձավոր Արևելքում կարող է զգալի օգնել ԱՄՆ ռազմաօդային ուժերին Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս