
Օբամայի համախոհը գլխավորել է դեմոկրատների Ազգային կոմիտեն

ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Թոմաս Պերեսը նշանակվել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ, հայտնում է ABC News-ը:
Փետրվարի 25-ի քվեարկության արդյունքներով Թոմ Պերեսը ստացել է կոմիտեի անդամների 245 ձայները՝ առաջ անցնելով իր մերձավոր մրցակից Քիթ Էլլիսոնից, որը հավաքել էր 200 ձայն: Նշվում է, որ 55-ամյա Պերեսը լատինամերիկյան սփյուռքի առաջին ներկայացուցիչն է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով շնորհավորել է Պերեսին հաղթանակի կապակցությամբ իր Twitter-ում:
«Իմ շնորհավորանքը Թոմ Պերեսին, որը հենց նոր հայտարարվել է DNC-ի ղեկավար»,- գրել է Թրամփը:
Congratulations to Thomas Perez, who has just been named Chairman of the DNC. I could not be happier for him, or for the Republican Party!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 25, 2017