Սպիտակ տունը դիտարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդից դուրս գալու հարցը. Politico
Սպիտակ տունը դիտարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդից դուրս գալու հարցը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներին: Նշվում է, որ դեռևս այդ նախաձեռնությունը պաշտոնապես չի դրվել օրակարգում, սակայն քննարկումներ են կատարվում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, ըստ պարբերականի տվյալների, կասկածի տակ են դնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի կազմը, ինչպես նաև նաև դրա արդյունավետությունը:
«Մի քանի հարցում է բաժին հասել պետքարտուղարի գրասենյակին այն մասին, որ նա կասկածում է ԱՄՆ ներկայությանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդում»,- հայտնել է աղբյուրը:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը կարող է գնալ այդ քայլին այն բանի պատճառով, որ խորհուրդը, հավանաբար, ազդեցություն է գործել ՄԱԿ-ի ընդունած բանաձևի ընդունման վրա, որը դատապարտել է Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությունը:
Վերջնական հաշվով, խորհրդի կազմից դուրս գալու որոշումը պետք է կայացնի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին ու անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը: