
Նյու Օռլեանում պիկապը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, կան բազմաթիվ վիրավորներ

Նվազագույնը 28 մարդ է վիրավորվել ԱՄՆ Նյու Օռլեան քաղաքում այն բանից հետո, երբ ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք Մարդի Գրա տոնակատարության ժամանակ հետևում էին երթին, հայտնում է BBC-ն:
Նյու Օռլեանի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 21 մարդ հոսպիտալացվել է, 5 տուժած գտնվում է ծանր վիճակում: Եվս 7 տուժած հրաժարվել է հոսպիտալացումից:
Պիկապի վարորդը ձերբակալվել է: Ոստիկանությունում վստահ են, որ նա գտնվել է ուժեղ ալկոհոլային ինտոքսիկացիայի ազդեցության տակ:
Ահաբեկչության վարկածը դեռ չի դիտարկվում: