
«Ռանիերիի մեկ տիտղոսն ավելին արժե, քան իմ բոլոր տիտղոսները «Չելսիի» հետ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից Կլաուդիո Ռանիերիի հեռացումը:
«Ինձ համար «Չելսիից» հեռացումը դարձավ նոր փուլ և Կլաուդիոյի հետ էլ այդպես կլինի: Այդպես պատահում է մարզիչների հետ և իմաստ չունի դրանից ողբերգություն սարքել: Բայց ինձ օգնեց այն բանի գիտակցումը, որ «Չելսիի» երկրպագուները երախտապարտ են մնացել ինձ այն ամենի համար, ինչ ես արել եմ ակումբի համար և վստահ եմ, որ դա կօգնի Ռանիերիին: «Չելսիի» երկրպագուները չեն մոռանա այն, ինչ ես արել եմ, իսկ Կլաուդիոն, ըստ իս, «Լեսլերիի համար շատ ավելին է արել:
Նրա հաղթանակն ԱՊԼ-ում արժե ավելին, քան իմ բոլոր տիտղոսները «Չելսիի» հետ և 50 տարի անց «Լեսթերի» երկրպագուները կհիշեն դրա մասին»,- պորտուգալացուն է մեջբերում The Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը