
««Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի հետ շատ տիտղոսներ կնվաճի». Էրիկ Կանտոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կիսվել է Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ «Կարմիր սատանաների» հեռանկարների մասին կարծիքով: Փետրվարի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Լիգայի գավաթի եզրափակչում կհանդիպի «Սաութհեմփթոնի» հետ:
«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կնվաճի մեկ տիտղոսից ավելի և դրանցից առաջինը կլինի Լիգայի գավաթը: Մոուրինիոն հաղթող է, նա շատ տիտղոսներ է հաղթել և նրա հետ միասին թիմը նույնպես շատ բան կնվաճի: Առաջին տիտղոսը նվաճելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ լարվածությունը կնվազի: Նրանք այսօր կհաղթեն տիտղոսը, կարող եք չանհանգստանալ»,- Կանտոնային է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Տվյալ պահին մանկունյանցիները Մոուրինիոյի ղեկավարությամբ նվաճել է մեկ տիտղոս՝ 2016թ. Անգլիայի սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը