Բաժիններ՝

Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ է տոնել «Աէրոֆլոտ Օփեն»­-ի 5­-րդ տուրում

Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-­ի 5-­րդ տուրի պարտիաները:

«Աէրոֆլոտ Օփեն»-­ի 5­-րդ տուրում «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ­ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց: 5­րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել է «Աէրոֆլոտ Օփեն»-­ի նախորդ տարվա մրցաշարի հաղթող Եվգենի Նայերը, ով իր ակտիվում ունի 4.5 միավոր:

Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 3, Մանուէլ Պետրոսյանը՝ 2, Հայկ Մարտիրոսյանը՝ 1.5, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1 միավոր:

«B» խմբում Արամ Հակոբյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում:

«C» խմբում Արթուր Ղարագյոզյանն ու Վահե Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 3-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Գերման Բազեևն ու Էլմիրա Միրզոևան, ովքեր 5 հնարավորից վաստակել են նույնքան միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս