Բաժիններ՝

Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

Աթլետիկայի հավաքական անդամ, 31-­րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում:

Եռացատկի տղամարդկանց պայքարում Աղասյանը երրորդ փորձից գրանցել է 16.39 արդյունք և 12 մասնակիցների շարքում գրավել առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում բուլղար Ռումեն Դմիտրովն է, իսկ եռյակի վերջում հույն Դմիտրիուս Տիամիսը:

Բալկանյան երկրների առաջնությանը կմասնակցեն Լևոն Աղասյանը (եռացատկ), Տիգրան Մկրտչյանը (վազք), Երվանդ Մկրտչյանը (վազք), Արտակ Համբարձումյանը (հեռացատկ), Նարեկ Ղուկասյանը (վազք), իսկ աղջիկներից` Գայանե Չիլոյանը (վազք), Ամալիյա Շառոյանը (հեռացատկ), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս