Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-­ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ

Շարժայում տեղի ունեցան ՖԻԴԵ-­ի «Գրան պրի» մրցաշարի 7-­րդ տուրի պարտիաները:

Արոնյանի մրցակիցն էր Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտը: 23 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Մրցաշարի ­րդ տուրում միայն 2 պարտիա ունեցան հաղթական ավարտ. Լի Չաոն ու Սալեմ Սալեհը հաղթեցին համապատասխանաբար Պավել Էլյանովին և Ալեքսանդր Ռևազանցևին:

7 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4.5­-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 4­ական միավոր և կիսում են 3­-7-­րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 3.5 միավոր և կիսում է 8-­րդ հորիզոնականը: Կայանալիք 8­րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Հիկարու Նակամուրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս