Մխիթարյանը կեղծել է վնասվածքը՝ դահուկներով սահելու համար. մեկնաբանություն
Այս օրերին ընթանում է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Առաջնության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից մեկը նկատել է Հայաստանը ներկայացնող մասնակցի, ով ունի Մխիթարյան ազգանունը: Նա նկարահանել է այս կադրը և տարածել համացանցում:
«Մխիթարյանը ձևացրել է, որ վնասվածք ունի, որպեսզի սահի դահուկներով»,- գրել է երկրպագուն:
https://twitter.com/SpanishSaviour/status/835180803114086405
Այս գրառումը վայրկյանների արագությամբ տարածվել է համացանցում, որին անդրադարձել են մի շարք հայտնի մարզական պարբերականներ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ, ով, սակայն խաղի 26-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ Մխիթարյանն ազդրի վնասվածք է ստացել և կբացակայի 10-14 օր:
Սիրարփի Աղաբաբյան