
«Անչելոտին հիմա լավագույն իտալացի մարզիչն է և լավագույններից մեկն աշխարհում». Անտոնիո Կոնտե

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Համբուրգի» դեմ խաղում անցկացրեց իր մարզչական կարիերայի հազարերորդ հանդիպումը: Այս կապակցությամբ իր հիացմունքն է արտահայտել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոտեն:
«Դա Կարլոյի ականավոր ձեռքբերումն է: Նա իմ լավ ընկերն է: Նա «Յուվենթուսում» եղել է իմ մարզիչը, իսկ հիմա նա լավագույն իտալացի մարզիչն է և լավագույններից մեկն աշխարհում:
Այդքան էլ հեշտ չէ անցկացնել այդ մակարդակում հազար խաղ, երբ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել արդյունքի համար յուրաքանչյուր խաղում:
Անկասկած, նա մեծագույն կարիերա ունի: Ես հուսով եմ, որ ինձ կհաջողվի թեկուզ մի փոքր մոտենալ նրա ձեռքբերումներին»,- ասել է Կոնտեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը