
«Մենք քամբեք կանենք, իսկ խաղադաշտ չեկած երկրպագուները կփոշմանեն, որ բաց են թողել այս իրադարձությունը». Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի համար դժվար շրջանի և մարզչի հետ հարաբերությունների մասին:
Պիկեն նշել է, որ ակումբում իրոք կան խաղային խնդիրներ, և բոլորն են նկատել, որ 1,5 ամիս է, ինչ կատալոնացիները չեն խաղում իրենց բնորոշ ֆուտբոլ:
«Այս իրավիճակը հաղթահարելի է, ամեն ինչ առջևում է:
Մենք շատ վատ իրավիճակում էինք, երբ Լուչեն եկավ: Նա դուրս հանեց մեզ այդ իրավիճակից, մենք միասին շատ տիտղոսներ նվաճեցինք, այնպես որ, պետք չէ մի շրջանի խաղով բնորոշել մարզչին: Գնահատեք այն աշխատանքը, որ նա կատարել է:
Էնրիկեի հետ ենք մինչև մահ: Մենք միասին կարող ենք ելք գտնել ցանկացած, անգամ՝ անելանելի թվացող իրավիճակներից:
Բոլոր երկրպագուներին հորդորում եմ շարունակել աջակցել մեզ, քանի որ ոչ ոք մեզ պայքարից չի հանել:
Մենք քամբեք կանենք, իսկ խաղադաշտ չեկած երկրպագուները կփոշմանեն, որ բաց են թողել այս իրադարձությունը:
Մենք միասին ենք, մենք առաջ ենք շարժվում»,- նշել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան