ԴԱՀԿ բաժնի պետն ազատվել է պաշտոնից. նա առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ս/թ փետրվարի 13-ի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության մայոր Տավրոս Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը։

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 82‑րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել այդ թվում և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728