Բաժիններ՝

Մխիթարյանը բացակայում է խաղից հիվանդության պատճառով

Քիչ առաջ մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սենթ Էթիեն» խաղը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ:

Մխիթարյանի բացակայությունը անակնկալ էր բոլորի համար: Ըստ նախնական վարկածի՝ Մխիթարյանը մարզչի կողմից ստացել էր հանգստի հնարավորություն:
Սակայն, խաղից առաջ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ խաղից առաջ վնասվածքներ են ստացել Ռունին և Կարիկը, իսկ Հենրիխ Մխիթարյան խաղին ժամանել է վատառողջ:

Մոուրինիոն նաև նշել է, որ բացի այդ խնդիրներից տղաներին հանգիստ է պետք, քանի որ առջևում կան շատ կարևոր խաղեր, եզրափակիչ, այնպես որ պետք է թիմին պահել լավ մարզավիճակում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս