Բաժիններ՝

Դդմի սերմերը՝ մակաբույծների դեմ

Դդմի սերմերը հաջողությամբ կարող են օգտագործվել մակաբույծների դեմ պայքարում։ Setmar.ru կայքը գրում է, որ մակաբույծներով վարակվածությունը բավական տարածված խնդիր է, որը հանդիպում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում։ Դրանցից ազատվելու համար արդյունավետ միջոցներ են հարկավոր, օգտագործվում են տարբեր դեղամիջոցներ։ Դրանցից ազատվելու գործում կարող եք օգտագործել նաև դդմի սերմերը։

Դդմի սերմերը՝ մեղրի հետ
Մեծահասակների համար հարկավոր է 300 գրամ, դեռահասների համար՝ 150 գրամ, իսկ մինչև 5 տարեկան երեխաների համար՝ 50 գրամ դդմի սերմ։ Այն հարկավոր է մանրացնել բլենդերում, ավելացնել տաք ջուր, ապա՝ մեղր։ Երեխաներին հարկավոր է օգտագործել 1 թեյի գդալ, մեծահասակներին՝ 1 ճաշի գդալ։ Այն պետք է օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում։ Խորհուրդ է տրվում 3 ժամ անց լուծողական օգտագործել։

Դդմի սերմերը՝ սխտորի հետ

Հարկավոր է 200 գրամ դդմի սերմ։ Չմաքրած սերմը հարկավոր է տապակել տաք թավայի մեջ։ Սառելուց հետո հարկավոր է մանրացնել բլենդերի օգնությամբ, ավելացնել մանրացված սխտոր՝ 5-6 պճեղ, 2 ճաշի գդալ մեղր։ Հարկավոր է լավ խառնել և թողնել 12 ժամ։ Երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել 1 թեյի գդալ, մեծահասակներին՝ 1 ճաշի գդալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս