![](/banners/BeFunky-design.jpg)
«Օրինակ, երբ սելավը գա, ավերի ամեն ինչ, դա հրատապ է». Ե՞րբ կթույլատրվի մեկ անձից գնումներ կատարել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/Vardan-aramyan2.jpg)
Այսուհետ Պաշտպանության նախարարությունը կամ որևէ այլ գերատեսչություն չի կարողանա մեդալի տուփեր կամ նոթատետրեր ձեռք բերել մեկ անձից կատարվող գնումների եղանակով: Ինչպես պետական գնումների մասին սեմինար-քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գնումների մասին օրենքի փոփոխության արդյունքում, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, միայն նախագահի գրասենյակն իրավունք ունի մեդալի տուփեր գնել մեկ անձից, քանի որ հատուկ սպեցիֆիկացիա կա:
Ընդհանրապես, ըստ նախարարի՝ մեկ անձից կատարվող գնումներ կարելի կլինի իրականացնել միայն դրանց հրատապության դեպքում. «Օրինակ, երբ սելավը գա, ավերի ամեն ինչ, դա հրատապ է»:
Նա նշեց, որ մեկ անձից կատարվող գնումների համար բյուջեից հատկացումներն անցած տարի նախորդի համեմատ խիստ կրճատվել են, մասնավորապես` 2016թ. 6.6 մլրդ դրամ է եղել՝ 2015թ. 22 մլրդ-ի փոխարեն: