
«Ռանիերին արժանի է կոչվելու աշխարհի լավագույն մարզիչը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի առաջնությունում «Լեսթերի» հետ կայանալիք խաղի նախօրեին (փետրվարի 5) կիսվել է նախորդ մրցաշրջանում «աղվեսների» չեմպիոնության և թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի մասին մտքերով, ով ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 2016թ. լավագույն մարզիչ:
«Կարծում եմ՝ այն, ինչ արեց «Լեսթերը», մեծագույն բաներից մեկն է համաշխարհային ֆուտբոլում: Ոչ ոք արդեն չի սպասում, որ նրանք նորից չեմպիոն կդառնան: Այն, ինչ նրանք արեցին, յուրահատուկ էր, այնքան յուրահատուկ, որ Ռանիերին արժանի է կոչվելու աշխարհի լավագույն մարզիչը»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը