Հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձևափոխվել է, ինչի հետևանքով թեքվել են նաև պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպիտակ տունը հունվարի 31-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։
Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար:
ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ, ճիշտ է, ՀՀԿ շտաբի դե ֆակտո ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, սակայն դե յուրե պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի. «Եվ քանի որ Կարեն Կարապետյանը չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է ինտենսիվ քարոզչություն, չի բացառվում, որ հենց նա լինի շտաբի պետը։
Այս ընտրատարածքի Էրեբունու հատվածը մշտապես բախումների, բուռն գործընթացների թատերաբեմ է եղել։ Այստեղ սովորաբար առաջադրվել է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը կամ առաջադրել է իր մարդուն։ Նրան ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերել հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց:
Հիմա ինտրիգն այն է, թե արդյոք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանա ամբողջ երկրով, մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում:
Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետեւեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել: Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայնի»:
Ամերիկահայ Ֆիլիպ Ինջեյան՝ Թրամփը գործի մարդ է:
Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել:
Առաջիկա ընտրությունները ծանր մարտահրավեր է բոլոր կուսակցությունների համար: Քաղաքական ուժերի համար բարդ է լինելու հատկապես Շիրակի մարզում: ՀՀԿ-ն վերջնական դասավորում է իր ռեյտինգային ցուցակը, «Ծառուկյան դաշինքը» մոբիլիզացնում է իր երբեմնի ընտրական կոնտինգենտը, իսկ Գյումրու ավագանու ընտրությունների լիակատար ֆիասկոյի ենթարկված ՀՅԴ-ն փորձում է թարմ ուժեր ներգրավել ընտրապայքարում:
Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումերը բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով` վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները՝ չափազանց բարձր: Հստակություն առայժմ չկա նաեւ ավելի խոշոր` ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում:
Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Boston Herald-ը տեղեկացնում է, որ Բոստոնում հայտնվել են Bic Mac պատրաստող ավտոմատ սարքավորումներ: Բուրգերի համար կարելի է վճարել ձեր թվիթերյան հաշվում արված գրառմամբ:
Android-ի համար նախատեսված Lost FM հավելվածի միջոցով կարող եք գտնել ձեր ցանկացած երաժշտությունը՝ Trance, House, Dance, Techno, Lounge, Chillout, EDM, Ambient, Rock, Alternative, Death Metal, Meditation, Classical, Jazz և շատ ուրիշ ոճերում:
Անցյալ տարի առաջատար է դարձել Oppo R9-ն, որի վաճառքները կազմել են 17 մլն հատ, ինչը համապատասխանում է չինական շուկայի չորս տոկոսին: iPhone 6s-ի վաճառքները կազմել են 12 մլն սարք (շուկայի 2 տոկոսը): Վերլուծաբանների տվյալներով՝ Չինաստանում սմարթֆոնների վաճառքները 2016 թվականին հասել են պատմական առավելագույնին:
Հաճախ են ուժեղ և արդար անձանց տպավորություն թողնում։ Իրականում հակառակ պատկերն է՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անտարբեր են մյուսների խնդիրների նկատմամբ։ Նրանք բռնապետներ են, որոնք նպատակին հասնելու համար ոչինչ չեն խնայում։ Անկանխատեսելի են, հաճախ են սիրում արկածների մեջ հայտնվել։ Սուտ խոսելը նրանց համար բարդ չէ, քանի որ իրենք էլ հավատում են իրենց ստին։
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը շատերի համար ամենօրյա օգտագործման գործիք է դարձել։ Չնայած դրան՝ շատերը չգիտեն սոցիալական ցանցի որոշ հնարավորություների մասին։
Կարևոր չէ` սիրո՞ւմ եք մաթեմատիկա, թե՞ ոչ. թվերը շատ բան կարող են պատմել անձի էության մասին: Իմանալու համար, թե բնավորության որ գիծն է գերակայում ձեզ մոտ, նայեք լուսանկարին, առանց երկար մտածելու՝ ընտրեք թվերից մեկը:
Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները լավագույն միջոցն են սինուսիտի դեմ: Եթե հաճախ քթի խոռոչի բորբոքումներ եք նկատում, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր, որպեսզի ջուրը գոլորշիանա՝ դուրս հանելով եթերային յուղերի հոտը, որը հականեխիչ ազդեցություն կունենա:
Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որևէ քաղաքական ուժ դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։