
Մրցույթ՝ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը
ներառյալ: Քննությունները տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած
ժամանակահատվածում:
Ռուսաստանի ուսումնական հաստատության ընտրությունը և գրանցումը դիմորդը
պետք է իրականացնի համապատասխանաբար www.russia-edu.ru և
http://russia.study կայքէջերի միջոցով:
Բոլոր մրցույթներն հաջողությամբ անցած թեկնածուների ուսումը կիրականացվի
ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։