«Թուրքիայի ներքաղաքական կյանքը, ամեն դեպքում, առաջիկա մի քանի տարիներին ամենևին էլ անվրդով և միապաղաղ չի լինելու: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նրա ներկայությունը քաղաքական դաշտում երկար չի տևի»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին, հայտնում է TASS-ը:
Ռուսական РБК-ն իր հոդվածում անդրադարձել է այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: Հոդվածում նշվում է, որ օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Մայիսի 5-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող Չոբանքյարայի գերեզմանոցի մոտ այրվում է անգար:
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը մասամբ բավարարեց «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավոորւմ» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների 02.03.2016թ. դիմումն` ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է լրագրողներին հայհոյելու մեջ:
Մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, մայիսի 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ քննարկել իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն, միաժամանակ, առաջնորդվելու է իր ազգային շահերով, այսօր Մինսկում լրագրողներին ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Նա գտնվում է անազատության մեջ միայն նրա համար, որ «Արևելյան խոհանոց» ռեստորանային համալիրը պատկանում է իրեն, և այնտեղ շուրջ մեկ ամիս առաջ անձերի միջև տեղի է ունեցել որոշակի խոսակցություն…
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լուրջ չի վերաբերվում նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը:
Ադրբեջանի նավթային ու գազային եկամուտներն այս տարի կկազմեն մոտավորապես 5 միլիարդ դոլար
«Ես բազմիցս ասել եմ՝ գործընթաց է գնում, սպասեք, գործընթացն ավարտվի…
10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, կսկսվեն աշխատանքները:
Գ. Եղիազարյանի խոսքով՝ Ադրբեջանն անցավ ռուբիկոնը՝ միջազգային բոլոր նորմերը շրջանցելով, ու այս պարագայում մենք պարտավոր ենք ընդունել Արցախ անկախությունը
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրական վերանայումից:
Մոսկվան հաշվարկում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն զինադադարը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novoati-ն:
Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը բացակայում է: Նման կարծիք է հայտնել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ջեմիլ Էրտեմը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:
«Չեմ բացառում, որովհետև այնպես չէ, որ ՀՀ ԱԺ-ում գործում են անկախ անձինք, ու կարծում եմ, որ նրանցից շատերը հրամանի ներքո են գործում և ոչ թե՝ խղճի. եթե լինի հակառակ հրաման, և չլինի հանրության դիմադրությունը, չի բացառվում, որ այդ հրամանը գործի»:
ԼՂՀ Ազգային ժողովն այսօր ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան է նշանակել Ռուբեն Մելիքյանին:
Այս հարցով լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Առաջինը, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե, չկա այլընտրանք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը՝ այն, ինչի մասին ինքն ասում էր նաև Երևանում»:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության մեջ հնարավոր է նկատել «նեոօսմանյան ձգտումներ»:
«Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ շատ շուտով Դավութօղլուն հրաժարական կտա։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստ կհրավիրի, կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության համագումար, և ինքը՝ որպես կուսակցության նախագահ, չի առաջադրվի։
«Իզվեստիան», հղում կատարելով հայկական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, գրում է, թե հաշվի առնելով ապրիլյան «քառօրյա պատերազմը»՝ Հայաստանի ղեկավարությունը շատ է ռիսկի դիմում, «եթե որոշի ընդունել նման հայրենասիրական օրենքի նախագիծ»:
Երևանի Նուբարաշենի և Շահումյանի աղբավայրերը կկոնսերվացվեն, իսկ Նուբարաշենի հարակից տարածքում կկառուցվի նոր աղբավայր: Այս նպատակով Եվրոպական ներդրումային բանկը և ՎԶԵԲ-ը ՀՀ կառավարությանը կտրամադրեն 8-ական միլիոն եվրո վարկ, ևս 8 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի ԵՄ հարևանության ծրագիրը:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի 2016թ. մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
168.am- ի հարցին, իսկ ե՞րբ կլինի այդ պահը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ հույս ունի, որ մեր «ոխերիմ բարեկամներն» իրենց քայլերով աշխարհին կհամոզվեն, որ Ադրբեջանի կազմում երբևէ անհար է տեսնել Արցախը մի պետության մեջ, որը բացարձակ ռասիզմ է դրսևորում հայերի նկատամամբ:
ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունում տիրող տարաձայնությունների պատճառով կարող է հրաժարական ներկայացնել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Մայիսի 4-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական միջոցառումների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հովհաննես Պ.-ն և հայտնել, որ մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է խոհանոցային դանակով հարվածել նշված անձանց: