
Սերժ Սարգսյանը վերընտրվեց

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում: ՀՀԿ համագումարի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ ասելով. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը և մեր մեծ վստահությունը նրա նկատմամբ՝ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»:
ՀՀԿ նախագահի քվեարկությունն անցավ բաց ձևաչափով: Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իրեն վերընտրելու կապակցությամբ՝ ասելով, որ մտնում են բավական պատասխանատու ժամանակահատված և կան շատ անելիքներ: Միաժամանակ նա նշեց, որ ունեն կուռ թիմ և տարիների հարուստ փորձ:
Հաստատվեցին նաև կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, կանոնադրությունում և ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների նախագծերը: