Բաժիններ՝

ԱՄՆ-ում տոնածառի զարդեր են վաճառում Թրամփի նախընտրական արշավի կարգախոսով

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի շտաբի պաշտոնական առցանց-խանութը նոյեմբերի 23-ին սկսել է տոնածառի զարդեր վաճառել հանրապետականի նախընտրական կարգախոսով: Այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի ընտրական շտաբի կայքում:

Խաղալիքը պատրաստված է պղնձից կեպիի տեսքով՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America Great Again) մակագրությամբ: Դրա դրվագման համար օգտագործվել է 24-կարատանոց ոսկի:

Խաղալիքն արժե 149 դոլար: «Այս զարդն անպայման ուշադրություն կգրավի ցանկացած տոնածառի նկատմամբ»,- ասված է ապրանքի նկարագրության մեջ: Ինչպես հայտնել է New York Daily News թերթը, խաղալիքների արտադրությունը գտնվում է ԱՄՆ-ում: Թրամփի շտաբի կայքում ապրանքների վաճառքից գոյացող միջոցները կստացվեն նրա ընտրարշավի հիմնադրամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930