Ադրբեջանի խուսափողականությունը պայմանավորված է մի քանի գործոնով. քաղաքագետ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած զորավարժությունները բավականին մտահոգիչ են։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը խորը «թայմ աութ»-ի վիճակում է։ Բանակցային գործընթացի բացակայությունը ինքնին նույնպես մտահոգիչ հանգամանք է։ Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը՝ Ալիևի վարչակազմը, ամեն ինչ անում է, որ այս փուլում խուսափի քաղաքական գործընթացնե րից։
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դադարի, Ադրբեջանի նախաձեռնած սահմանամերձ զորավարժությունների և ապագա հնարավոր զարգացումների մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա դիտարկմամբ` Ալիևի վարչակազմը մինչ օրս հստակ պատասխան չի տվել Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին՝ կազմակերպել նախագահների նոր հանդիպում։ Անգամ դժվար է ասել, կկարողանան արդյոք կազմակերպել արտաքին գործերի նախարարների հանդիպումը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքի շրջանակներում։ Այն, ըստ էության, կայանալու դեպքում նախապատրաստող փուլ կլինի նախագահական գագաթնաժողովի համար։ Մինչ այդ հանդիպումը, ադրբեջանական կողմը ամեն ինչ անում է ցույց տալու, որ քաղաքական հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրե նց համար որևէ արժեք չունեն։
Ադրբեջանի խուսափողականությունը պայմանավորված է մի քանի գործոնով: Քաղաքագետի կարծիքով` դրանցից մեկը Ադրբեջանի կողմից վերջերս անցկացրած զորավարժություններն էին, որոնց մասին ոչ պատշաճ կերպով տեղեկացվեց։ «Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու դեպքում հակառակ կողմին պետք է տեղեկացնել այդ մասին։ Ադրբեջանը դա չարեց»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Նա նաև մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, որտեղ հստակ նշվում էր, որ ռազմական ճ անապարհով Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել։ Իսկ փորձի պարագայում նրանք կկորցնեն նոր քաղաքներ ու շրջաններ։ «Այստեղից երևում է, որ հայկական կողմն էլ իր հերթին որոշել է ավելի խիստ արձագանքել Ադրբեջանից հնչող ցանկացած սպառնալիքի»,- նշեց նա։
Քաղաքապետի խոսքով` Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով, զենքերի մասին լուրերով կամ զորավարժություններով փորձում է իր հասարակության մարտական ոգին բարձրացնել։ Ըստ էության` այդ ամենը չի հաջողվում, բայց լուրջ վնասում է բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությանը։
Ինչը կարող է հանդիսանալ զսպող գործոն Ադրբեջանի համար՝ «Իսկանդե՞րը», թե՞ դիվանագիտությունը» հարցին Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ մեկը մյուսով փոխարինելը սխալ է։ Նրա պնդմամբ` «Իսկանդերն» ընդամենը շատ մեծ համալիրի գործիքներից մեկն է։ «Իսկանդերը զսպող մեխանիզմ է, բայց չէի ասի, թե կարևորագույն։ Ըստ էության Ադրբեջանի համար հայ զինվորի մարտական պատրաստվածությունը ավելի մեծ նշանակություն ունի և ավելի լավ կարող է զսպել նրան»,- հավելեց նա։
Քաղաքագետի դիտարկմամբ` ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դ իվանագիտությունը ինչ-որ չափով սկսեց տեղից շարժվել. «Լուծվեցին որոշակի խնդիրներ, որոնք մինչև քառօրյան այդքան էլ տեսանելի չէին։ Այժմ այդ գործոնը նույնպես աշխատում է և իր դրական արդյունքներն ունի»:
Ալիևը, որպես զինվորական ծառայություն չանցած անձ, չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմական հաղթանակ և ընդհանրապես ռազմական գործողությունների արդյունավետություն։ «Ադրբեջանը իրապես պատաստվում է պատերազմի, քանի որ ապրիլին ձախողելով բավական լուրջ գործոններ են կորցրել` բանակցային սեղանին օգտագործելու համար։ Ըստ էության նա համակարգ է կորցրել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ կա ցանկություն` պատերազմի միջոցով հասնել հաջողության, բայց ցանկությունը և հնարավորությունը տարբեր են և Ադրբեջանի դեպքում չեն համապատասխանում իրար»,- եզրափակեց քաղաքագետը։