
Երկրպագուները պահանջում են Օբամեյանգ-Մխիթարյան զույգին. MEN

Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը դեռ շատ կա, սակայն մանչեսթերյան ակումբի երկրպագուներն արդեն պահանջում են փոփոխություններ թիմում:
Manchester News Evening-ի անցկացրած հարցումից պարզ է դարձել, որ երկրպագուները պահանջում են լուրջ փոփոխություններ, ընդհուպ՝ գլխավոր մարզչի պաշտոնանկություն:
Երկրպագուներից շատերը պահանջում են, որպեսզի ձմռանն ակումբը գնի Օբամեյանգին՝ ակնարկելով, որ թիմում կարող է հրաշալի գործել Օբամեյանգ-Մխիթարյան գերարդյունավետ զույգը: Ի դեպ, երկրպագուների չնչին տոկոսն է ցանկություն հայտնել, որպեսզի Մխիթարյանը հեռանա:
Երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել նաև այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիսք են Իսկոն, Դիեգո Գոդինը, Ֆաբի Էնրիկեն և այլք:
Սիրարփի Աղաբաբյան