«Ես գոհ եմ իմ խաղից, բայց կարող եմ ավելին անել». Զլատան Իբրահիմովիչ
Մանկունյանցիների հարձակվողը վստահ է, որ դեռ կավելացնի:
«Ես կարծում եմ, որ կարող էի ավելի շատ գոլեր խփել, քան արել եմ տվյալ պահին: Մի քանի խաղերում չեմ իրացրել 1-2 լավ հնարավորություններ, բայց ես դեռ վարժվում եմ լիգայի առանձնահատկություններին: ԱՊԼ-ն դժվար է համեմատել մյուս առաջնությունների հետ: Այստեղ ոչ ոք չի վերահսկում խաղը, բոլորը հարձակվում են, իսկ հետո՝ պաշտպանվում: Եվ այդպես՝ անընդհատ: Դրան պետք է սովորել:
Ես գոհ եմ իմ խաղից: Ես գիտեմ, որ կարող եմ ավելին անել, գիտեմ, որ թիմը կարող է ավելին անել: Ես ուզում եմ ավելին անել և ես ավելին կանեմ: Ամեն օր մենք ավելի լավ ենք իրար ճանաչում: Կարծում եմ, մենք կարող ենք հասնել մեծ նպատակների»,- Իբրահիմովիչին է մեջբերում Sky Sports-ը:
Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2016 թվականին՝ որպես ազատ գործակալ:
Շվեդ հարձակվողը մանկունյանցիների կազմում անցկացրած 18 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը