Բաժիններ՝

«Հայաստանում ավելի բարդ կլինի, քան Դանիայում». Բեչիրայ

Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆաթոս Բեչիրայը Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի՝ Հայաստանի  հետ հանդիպումից առաջ խոսել է առաջիկա խաղի մասին:

Ըստ Բեչիրայի՝ Հայաստանում չեռնոգորացիները ֆավորիտի կարգավիճակով չեն հանդես գալու: Բեչիրայը կարծում է, որ խմբում, առհասարակ, չկան ֆավորիտներ:

«Հայաստանի հետ խաղը բացառություն չէ, այստեղ ևս կլինեն շատ դժվարություններ: Հայաստանում ավելի բարդ կլինի, քան Դանիայում»,-նշել է Բեչիրայը:

Ըստ ֆուտբոլիստի՝ Հայաստանին հաղթելը մեծ նշանակություն ունի թիմի համար:

Վերլուծելով Հայաստանի հավաքականի խաղը՝ Բեչիրայը նշել է, որ հավաքականը հրաշալի պաշտպանվում է և լավ հակագրոհում, ինչը ապացուցվեց Լեհաստանի հետ խաղում:

Հավելենք, որ Հայաստանի և Չեռնոգորիայի ընտրանիների միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930