Բաժիններ՝

Մոուրինիոյի և Իբրահիմովիչի միջև կոնֆլիկտ է հասունանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայն չէ Մոուրինիոյի կազմած մարզումային պլանի հետ:

Իբրահիմովիչը համոզված է, որ մարզումային գործընթացը բավարար լավը չէ հավաքված ֆուտբոլիստների համար:

Դրանից առաջ Մոուրինիոն ևս  դժգոհություն էր հայտնել: Ժոզեն նշել էր, որ իրեն դուր չի գալիս թիմի բժշկական անձնակազմը՝ ակնարկելով Իբահիմովիչին, ով թիմ է ժամանել սեփական բժշկի հետ:

Անգլիական մամուլը նշում է, որ նման ակնարկները կարող են լարել պորտուգալցու և շվեդի հարաբերությունները հանդերձարանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս