Բաժիններ՝

Երեխաների և մեծահասակների մարմնի ջերմաստիճանի նորման

Մարմնի ջերմաստիճանը կարելի է չափել բերանում, ականջներում, անութափոսում և այլն։ Դիրքից կախված է նաև արդյունքը։ Marketium.ru կայքը գրում է, որ նշանակություն ունեն նաև մարդու ակտիվության աստիճանը, տարիքը, իսկ կանանց դեպքում՝ նաև դաշտանային ցիկլի փուլը։

Մի քանի փաստ

• ջերմությունը կարող է փոխվել օրվա ընթացքում
• ջերմությունը կարող է շատ ցածր լինել, ինչպես նաև կարող է բարձրանալ նորմայից
• 38 աստիճանից բարձր ջերմությունը նշանակում է, որ անձի մոտ տենդ է, որն առաջացել է վարակի պատճառով
• նորմալ ջերմությունը տատանվում է 36.5 աստճանից մինչև 37.5
• ջերմաչափերը ևս կարող են տարբերվել՝ կախված այն բանից, թե մարմնի որ հատվածում եք չափում ջերմությունը։

Կրծքով կերակրվող երեխայի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Կյանքի առաջին ամիսներին մարմնի ջերմաստիճանը տատանվում է 36-38°С-ի սահմաններում։

Երեխաների մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Միջինում երեխայի մարմնի նորմալ ջերմաստիճանը 37°С է։ Սովորաբար առավոտյան ջերմաստիճանը 36.3°С է, երեկոյան՝ մինչև 37.6°С։

Մեծահասակների մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Բերանում՝ 36.8°С, անութափոսում՝ 36.5°С, ականջում՝ 37.5°С։

vot-chto-vam-stoit-znat-o-temperature-tela_5b5e531fefcc0ca5ff71e1e05425b022

Որ դեպքում է սկսվում տենդը։ Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան պնդում է, որ տենդ է համարվում յուրաքանչյուր ջերմություն, որ բարձր է նորմայից։

Ինչ է բազալ ջերմությունը։ Բազալ ջերմություն է անվանվում ամենացածր ջերմաստիճանը, որին մարմինը հասնում է հանգստի, քնի ժամանակ։ Այն պետք է չափել արթնանալուց անմիջապես հետո, բայց նույնիսկ այս դեպքում այն ավելի բարձր կլինի, քան քնած ժամանակ։ Կանանց շրջանում բազալ ջերմաստիճանը տարբերվում է դաշտանային ցիկլի տարբեր փուլերում։ Դրա միջոցով կարելի է հետևել ձվազատմանը։

Ինչ է հիպերպիրեքսիան։ Այսպես անվանում են բարձր ցուցանիշներով ուղեկցվող տենդը։ Այս դեպքում ջերմաստիճանը կարող է գերազանցել 41.5°С-ը։

Ինչ է հիպերթերմիան։ Սա մարմնի բարձր ջերմաստիճանն է, որն այնքան էլ վտանգավոր չէ, որքան նախորդը։ Պատճառ կարող են լինել արևահարումը, ռեակցիան դեղամիջոցներին և այլն։

Ինչ է հիպոթերմիան։ Սա մարմնի ջերմաստիճանի նվազումն է 35°С-ից։ Դրան կարող են հանգնեցել շատ մրսելը, ուժերի սպառումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս