Բաժիններ՝

Ուշադրություն. այսօր սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Իսկ սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, սեպտեմբերի 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Իսկ սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս