Ինչո՞ւ է Շավարշ Քոչարյանն այցելել նախագահական. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ նկատել են, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու: Ուստի, ուշագրավ էր, թե նրա տեղակալն ինչու էր ժամանել Բաղրամյան 26: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեցինք պարզել, թե Շավարշ Քոչարյանի՝ նախագահական այցելելու առիթը եւ նպատակը ինչն է եղել: «ԱԳ փոխնախարարները պարբերաբար այցելում են ոչ միայն նախագահի նստավայր, այլեւ կառավարություն, այլ գերատեսչություններ. դա մեր աշխատանքի հետ է կապված»,- պատասխանեց Բալայանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: