Հայկական «Իսկանդերների» երկակի նշանակությունը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ի զինվորական շքերթի էյֆորիան կարծես թե անցավ, ու արդեն կարելի է առանց էմոցիաների փորձել հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Շքերթն ընդհանուր առմամբ բավականին տպավորիչ էր, իսկ հիմնական եզրահանգումները սրանք էին՝ «Ռուսաստանը վերականգնեց իր նկատմամբ վստահությունը հայ հասարակության շրջանում», «սա Ադրբեջանին կստիպի երկար ժամանակ մոռանալ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին» եւ այլն։
Պատճառը, հասկանալի է, «Իսկանդեր» հրթիռներն էին, որոնցից անգամ ՆԱՏՕ-ն է սարսափում, եւ որոնք Ռուսաստանը Հայաստանից բացի որեւէ այլ երկրի չի վաճառել (առայժմ)։ Թե ինչու է Ռուսաստանը Հայաստանի համար բացառություն արել ու «Իսկանդեր» վաճառել՝ էական չէ։
Փաստն այն է, որ «Իսկանդնրներն» անցան հրապարակով, եւ, ըստ պաշտոնական հավաստիացումների, պատկանում են ՀՀ զինված ուժերին։ Այնպես որ՝ այդ համակարգերի պատկանելության հարցը փակված համարենք եւ ներկայացնենք երկու նկատառում։
1. Շատ լավ է, որ Հայաստանը «Իսկանդեր» համակարգեր ունի, բայց դա կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք այդ զործարքը ՀՀ զինված ուժերի ինքնուրույնության հաշվին չի եղել։ Հազիվ թե Ռուսաստանը Հայաստանին նման հզոր զենք վաճառեր՝ առանց նախօրոք պայմանավորվելու, որ դրանք կարող են օգտագործվել միայն Ռուսաստանի թույլտվությամբ՝ թիրախները նախապես իրենց հետ համաձայնեցնելուց հետո։
2. Ցանկացած զինվորական շքերթ իր կոնկրետ նպատակներն ունի, բայց ուշադրության դարձրեք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի «ուժի ցուցադրումները» սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Աղրբեջանր շրերթների ժամանակ ցույց է տալիս այն զինատեսակները, որոնցով պատրաստվում է գրավել Ղարաբաղը, պարզ ասած՝ ցույց է տալիս այն ամենը, ինչով պիտի պատերազմ մղի Ղարաբաղում։
Իսկ մենք՝ հակառակը, ցույց ենք տալիս այն զինատեսակները, որոնք Ղարաբաղի սահմաններում «լոկալ պատերազմի» դեպքում հաստատ չեն կիրառվելու։ Հասկանալի է, չէ՞, որ եթե, ասենք, աղրբեջանցիները որոշեն եւս մի լայնամասշտաբ գրոհ ձեռնարկել, ասենք, Մարտակերտի ուղղությամբ, մենք «Իսկանդերներ» չենք կիրառելու։
Նույնիսկ «Սմերչ» չենք կիրառելու, որովհետեւ դա մերձամարտի համար չէ. դրանով կարող ենք, օրինակ, գետնին հավասարեցնել Գյանջան, բայց կոնկրետ մարտական գործողություններում դրանք հազիվ թե էական դեր խաղան։ Նշանակո՞ւմ է արդյոք այս տարբերությունը, որ մենք կարող ենք մեզ ապահովագրված համարել Ղարաբաղի դեմ նոր լայնամասշտաբ ոտնձգություններից։ Տեսականորեն՝ այո (եթե նեղն ընկնենք՝ կհարվածենք Բաքվին)։ Իսկ գործնականում տրամաբանությունը բոլորովին այլ է։
Ըստ էության՝ Ռուսաստանը վարվում է հետեւյալ կերպ. Ադրբեջանին վաճառում է այնպիսի զինատեսակներ, որոնցով նրանք պիտի որ կարողանան գրավել Ղարաբաղր կամ գոնե ազատագրված տարածքները (1-90 տանկեր, «Սոլնցեպյոկ», «Բոտատինո» եւ այլն), իսկ մեզ վաճառում է այնպիսի զինատեսակներ, որ աղրբեջանցիներր հանկարծ շատ չոգեւորվեն ու նաեւ Հայաստանի վրա չհարձակվեն (այդ դեպքում արդեն իսկապես կործանիչ հարվածներ կհասցվեն Բաքվին)։ Ու նաեւ՝ հանկարծ Թուրքիան չոգեւորվի («Իսկանղերները» հիմնականում դրա համար են, որովհետեւ ադրբեջանցիներին վախեցնելու համար «Սկադ-2» հրթիռներն էլ են բավական)։ Այսինքն՝ ի՞նչ է անում Ռուսաստանը։ Նախ եւ առաջ՝ լոկալիզացնում է դարաբաղյան պատերազմը։ Որպեսզի հանկարծ ավելի լայնամասշտար չդառնա։ Եվ «Իսկանդերներով» այդ հարցը կարծես թե լուծվեց։ Իսկ թե որը կլինի հաջորդ քայլը՝ դժվար է ասել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: