Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել է տանիքը: Այրմանը տրվել է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։
Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Կարծում եմ, որ Պուտինն ու իր հանցավոր խումբը (ОПГ), որոնք անօրինական կերպով բռնատիրության միջոցով պահում են իշխանությունը, շարունակում են եռացնել առանց այդ էլ տաքացած կաթսան՝ բռնելով դրա կափարիչը, որ այն չտրաքի: Իսկ քաղաքականությունը, որ կարելի է գոլորշին բաց թողնել կափարիչը պարբերաբար բաց թողնելու շնորհիվ, այլևս չի աշխատում:
Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։ Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը:
Այլեւս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է պետական կառավարման համակարգը վերաձեւելով՝ այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ: Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական համակարգի խաղացողներին, այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման համակարգում որոշումների միակ կայացնողն ինքն է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը: Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ:
«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»:
Շերմանը հիշեցրել է, որ անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները փորձել է ամեն կերպ աջակցել հայկական պետության ամրապնդմանը. «Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից»:
Ինչպես պնդում է Calciomercato-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով:
Ավելի վաղ կոնֆլիկտ էր սկսվել Տուրեի գործակալի և «Մանչեսթեր Սիթիի» մարզչի միջև: Սելյուկը հայտարարել էր. «Եթե քաղաքաբնակները չհաղթեն Չեմպիոնների լիգան, ես հուսով եմ, որ Պեպն այնքան տղամարդ կգտնվի, որպեսզի ասի, որ ինքը սխալվել է՝ ցածրացնելով այնպիսի մեծ ֆուտբոլիստի, ինչպիսին Յայան է»:
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն սկսել է նախապատրաստվել WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտին:
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելը խախտում է ԴՆԹ-ի կառուցվածքը, եւ խախտումների մի մասը չի անցնում նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը հրաժարվում է նիկոտինից, տեղեկացնում է NBC News-ն:
Երբ ես դարձա 40 տարեկան, վերցրեցի մի շիշ գինի և փակվեցի լոգարանում: «Ես այստեղից դուրս չեմ գա, մինչև չընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ»,- ասացի ես ինձ:
Նշաններ, որ Apple-ը հասել է իր զարգացման գագաթնակետին, հայտնվել են ավելի վաղ։ Կարելի է հիշել, օրինակ, iPhone-ի վաճառքի մասին. այս տարի դրանք սկսել են նվազել՝ 2007թ. սմարթֆոնների արտադրությունից սկսած առաջին անգամ։
Բոլորիս հետ երբեմն պատահում է, որ ընկնում ենք անհարմար իրավիճակի մեջ, որից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ:
Զկրտոցը տհաճ և հաճախ՝ ոչ հարմար պահի առաջացող երևույթ է։ Lifehacker.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց՝ զկրտոցից ազատվելու համար։
Հայաստանի տնտեսությունը ժամանակակից միջին կորպորացիայի փոքր մասնաճյուղի չափ տարածություն է, որը կարող են ոտքի կանգնեցնել միջին մակարդակի նման կորպորացիայի՝ միջինից բարձր հարթությունում գտնվող մի քանի մենեջերներ։ Եթե խնդիրը տնտեսության զարգացումն է՝ ըստ էության, ու ոչ թե՝ ըստ քարոզչության։