Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սերխիո Ռամոսի համար առաջարկել 50 մլն եվրո

Ինչպես պնդում է Calciomercato-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով:

Համաձայն աղբյուրի տեղեկության, անգլիական գրանդն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար, ում նկատմամբ հավակնություններ ունեն նաև մի քանի այլ թիմեր, պատրաստ է վճարել 50 մլն եվրո:

Հետաքրքիր է, որ «Ռեալում» աշխատելու վերջին տարում Մոուրինիոն և Ռամոսը լարված հարաբերություններ են ունեցել: Ռամոսն այն ժամանակվա ավագ Իկեր Կասիլիասի հետ գտնվում էր այն ֆուտբոլիստների շարքում, որոնք կոնֆլիկտի մեջ էին Մոուրինիոյի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս