Բաժիններ՝

«Որպեսզի գեղեցիկ լինես, պետք է անես այն, ինչ ուզում ես և երբ ուզում ես». Շերոն Սթոունը՝ կնոջ տարիքի և գեղեցկության մասին

Անկրկնելի Շերոն  Սթոունն աչքի է ընկնում նաև հետաքրքիր մտքերով, որոնք կյանքի ուղեցույց են դառնում նրա երկրպագուների համար:

Առաջարկում ենք ծանոթանալ Շերոն Սթոունի դիտարկումներին կնոջ տարիքի և գեղեցկության մասին:

1. Այո, ես ծերանում եմ, բայց ես վայելում եմ այդ գործընթացը:

2. Կյանքի առաջին կեսում քո դեմքն այն է, ինչով դու ծնվել ես: Երկրորդ կեսում քո դեմքն այն է, ինչին դու արժանի ես:

Կարդացեք նաև

3. Ես այդպես էլ չէի հասկացել, որ գեղեցիկ կամ գայթակղիչ եմ՝ մինչև չնայեցի «Հիմնական բնազդը»:

4. Դու կարող ես ատել քեզ այն ամենի համար, ինչ արել ես քո կյանքի առաջին կեսում, բայց դա չի նշանակում, որ երկրորդ կեսում դու պետք է պարզապես գոլֆ խաղաս և ոչինչ չանես:

5. Ես չեմ ուզում թաքցնել իմ տարիքը: Ես պարզապես ուզում եմ լինել կին, որ իր տարիքում երևում է այնքան գեղեցիկ, որքան հնարավոր է:

6. Երբ ես դարձա 40 տարեկան, վերցրեցի մի շիշ գինի և փակվեցի լոգարանում: «Ես այստեղից դուրս չեմ գա, մինչև չընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ»,- ասացի ես ինձ:

7. Իմ բախտը չբերեց կյանքի ամենակարևոր հարցերում՝ առողջության, ամուսնության, բայց ես հավաքեցի ինքս ինձ և շարունակեցի ապրել:

8. Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը, եթե դու պետք է անցնես դժոխքով, ապա որքան հնարավոր է՝ արագ քայլիր:

9. Աշխարհում երբեք չի լինի խաղաղություն, բայց այն կարող է լինել քո մտքում:

10. Երբ դու տեսնում ես՝ ինչպես են մեծանում երեխաներդ,  դու ավելի շատ բան ես հասկանում քո և քո կյանքի մասին:

11. 58 տարեկանում ես հասկացա, որ գեղեցկությունը քո ներսում է: Որպեսզի լինես գեղեցիկ, պետք է անես այն, ինչ ուզում ես և երբ ուզում ես: Օրինակ՝ ես սիրում եմ պարել և պարում եմ՝ մինչև  հյուծվելը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս