Բաժիններ՝

«Պեպ Գվարդիոլան փողն ավելի շատ է սիրում, քան ֆուտբոլը». Տուրեի գործակալ

Դմիտրի Սելյուկն ատելություն է բորբոքում:
«Երբ Տուրեն հեռացավ «Բարսելոնայից»՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար, Պեպն ասաց, որ Յայան գնում է շատ վատ թիմ: Հիմա Գվարդիոլան ինքն է այդ վատ թիմում: Պեպը փողն ավելի շատ է սիրում, քան ֆուտբոլը»,- Սելյուկին է մեջբերում Independent-ը:

Ավելի վաղ կոնֆլիկտ էր սկսվել Տուրեի գործակալի և «Մանչեսթեր Սիթիի» մարզչի միջև: Սելյուկը հայտարարել էր. «Եթե քաղաքաբնակները չհաղթեն Չեմպիոնների լիգան, ես հուսով եմ, որ Պեպն այնքան տղամարդ կգտնվի, որպեսզի ասի, որ ինքը սխալվել է՝ ցածրացնելով այնպիսի մեծ ֆուտբոլիստի, ինչպիսին Յայան է»:

Գվարդիոլան Սելյուկից պահանջել էր ներողություն խնդրել և ավելացրել էր, որ Տուրեն դաշտ դուրս չի գա, մինչև գործակալն իր խոսքերը ետ չվերցնի:

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք տարավ իր 9-րդ հաղթանակը՝ անցկացրած 9 հանդիպումներում:

ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Յայա Տուրեն «Մանչեսթր Սիթիի» կազմում չի անցկացրել ոչ մի հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս