Սուրեն Կարայանը կնշանակվի Արծվիկ Մինասյանի փոխարեն. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը:

«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցման նախարարություն:

Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով եւ ինտեգրացման հարցերով: Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930